-
04.07.2024|
12:21
Քիչ առաջ ֆեյսբուքը հեռացրեց հունիսի 2-ին տեղադրած իմ նյութը՝ այն համարելով իրենց կանոնների կոպտագույն խախտում։
-
03.07.2024|
14:48
Հետաքրքիր հուլիս ա՝ կարծես սառնարանից նոր են հանել։ Բարակ շերտով քսես հացին, վրան էլ մի շերտ քաղցր օգոստոսի ջեմ քսես ու կծես։
-
02.07.2024|
20:02
«...Վստահ կարող եմ ասել, որ աշխարհը չափելու իմ չափը Հայաստանն է։ Մարդուն բնութագրելու իմ չափանիշը հայ մարդու նկարագիրը վերարտադրելն է։ Այս սկզբունքով են կառուցված իմ հեղինակային հեռուստածրագրերը. հարցազրույց, դիմանկար , էտյուդ...»,-այսպես է աշխարհը զգացել ու հայ մշակույթին իր ողջ կյանքը նվիրել ԱՐՓԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ։ Ճշմարիտ մտավորական, ում ստեղծագործական կյանքն ազգի մշակույթին նվիրումի տարեգրություն է։
-
02.07.2024|
13:57
Սասունցի Դավթի արձանը Երևանի կայարանամերձ հրապարակում տեղադրվեց 1959 թվականի նոյեմբերին: Տեղանքը ցանկապատվել էր: Սկզբնապես բերվել էին մի քանի հսկայական քարաբեկորներ, որոնցից յուրաքանյուրը կշռում էր 6-ից մինչև 12 տոննա: Քարհատները դրանց վրա խոր անցքեր էին բացում, որոնց ներսում տեղադրվում էին երկաթե պտուտակաձողերը: Աշխատանքն ընթանում էր գիշեր ու ցերեկ: Մշտապես շինհրապարակում էին քանդակի հեղինակ Երվանդ Քոչարն ու շինարարության պետ Հովիկ Շահապունին: Պատվանդանի ու ավազանի կառուցումից հետո նոր միայն պիտի բերվեր արձանը, որ վաղուց պատրաստ էր ու գտնվում էր կոմունալ տնտեսության վարչության արհեստանոցում: Դավթի արձանը 6 մետր 30 սանտիմետր բարձրությամբ էր: Առաջին դեպքն էր, երբ արձանը ոչ թե պիտի հատվածների բաժանվեր ու հավաքվեր տեղում, այլ տեղափոխվելու և տեղադրվելու էր ամբողջությամբ: Այդ նպատակի համար տրամադրվեց 15 տոննայանոց ավտոլծակ: Քաղաքում մի քանի ժամով անջատվեցին տրամվայի ու տրոլեյբուսի հոսանքատար գծերը:
-
02.07.2024|
07:51
Այս սիրուն, միարմատ ու երկճյուղ կեչի ծառին հանդիպեցինք:
-
01.07.2024|
12:55
Ինչպես և սպասվում էր, Ֆրանսիայում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Մարին Լը Պենի թիմը զբաղեցրել է 1-ին տեղը, հավաքելով 33 % ձայն, Ժան-Լյուկ Մելանշոնի թիմը՝ 28 %, Էմանուել Մակրոնի թիմը՝ 20 % ձայն։
-
01.07.2024|
11:52
Տարիներ առաջ ֆուտբոլի մեր հավաքականը կարող էր հրաշք գործել, բայց, ցավոք, չստացվեց։ Քիչ էր մնացել, բայց ֆուտբոլում այդ քիչը մեծ նշանակություն ունի...
-
01.07.2024|
08:06
Ճապոնիայում պատերազմի ժամանակ այս տղան մահացած եղբորը մեջքի վրա է տարել, որպեսզի հողին հանձնի եղբորը։ Զինվորներից մեկը նկատեց նրան ու խնդրեց դեն նետել այս մահացած երեխային, որ չհոգնի։
-
30.06.2024|
16:51
Պատկերացնու՞մ եք, թե Երևանը որքան գեղեցիկ կլիներ, եթե անկախությունից հետո կառուցվող բազմաբնակարանները լինեին մինչև 4-5 հարկ։
-
29.06.2024|
20:58
Ամբողջ աշխարհին Անտուան դը Սենտ Էքզյուպերին նախ և առաջ հայտնի է իր անկրկնելի «Փոքրիկ Իշխան»-ով, սակայն նրա մյուս ստեղծագործություններն էլ պակաս գեղեցիկ չեն: